Առաջին հայացքից բնական է թվում այն, որ բռնաճնշումների ենթարկվող անձի պարագայում արձագանք է ակնկալվում նրա ընկերներից, մտերիմներից, նրանով մարդ դարձածներից, նրանից օժանդակություն ստացածներից...
Տեր-Պետրոսյանը հաճախ ժպտալով ասում է, որ ինքը մարգարե չէ, բայց իրականում, գուցե իր կամքին հակառակ, նա իսկական մի մարգարե է, որին ոչ ոք չի ուզում լսել, քանի որ դառը ճշմարտությունները դժվար թե որեւէ մեկին դուր գան...
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձայնագրության հրապարակումը սովորական դիվանագիտական սկանդալ չէ: Սա գլոբալ դիվանագիտության դիմակազերծումն է, աշխարհաքաղաքական բացահայտ դավադրության ապացույցը և ուղիղ սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը...
Տեսնես այս որոշումը կայացնողները պատկերացնու՞մ են, թե իրականում ինչ մեծ պրոֆեսիոնալիզմ և ապահովվածություն է պահանջում այն կյանքի կոչելը։
Եվ այս ամենից ոչ ոք շահած դուրս չի գալու...
Իմ՝ «Կինոն ռազմավարական հզոր զենք է» 7 մասից (առայժմ) բաղկացած հոդվածաշարը, որտեղ փաստերով, բյուջեներով ու աշխարհաքաղաքական վերլուծությամբ ցույց եմ տվել, թե ինչպես են Թուրքիայի հատուկ ծառայությունները «TurkDizi»-ի միջոցով նվաճում մարդկանց ուղեղները, որոշ մոսկվաբնակ հայրենակիցների մոտ հիստերիկ ջղաձգումներ են առաջացրել...
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
դուք, որ ճակատագրի ծանր հարվածի հետևանքով ապրում եք օտարության մեջ,
միացե՛ք մեզ և օգնության հասե՛ք Ձեր Մեծ Ծնողին ՝ մեր Ազգին և մեր Հայրենիքին...
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...